Դատարանը 17 տարվա ազատազրկման վճիռ է կայացրել Ուֆայի բնակչի նկատմամբ, որը վարձակալությամբ հանձնել էր սենյակը զույգին եւ այրել նրանց, երբ վերջիններս առանձնացել էին. հետաքննությունը տեղեկացել է ողբերգության մանրամասներին կնոջից, որը մահից առաջ հասցրել էր ցուցմունք տալ, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

2018 թվականի մարտի 7-ի գիշերը Ուֆայի բնակարաններից մեկում սեփականատերը ոգելից խմիչք եւ թմրանյութեր էր օգտագործում իր ծանոթների՝ 36-ամյա կնոջ եւ 49-ամյա տղամարդու հետ: Հյուրերը որոշել էին առանձնանալ խոհանոցում՝ արգելափակելով մուտքը բազմոցի միջոցով: Առավոտյան տան տերը փորձել էր մուտք գործել խոհանոց, որպեսզի հյուրերը կիսվեին իրենց թմրանյութով, սակայն նրան ներս չէին թողել, որից հետո տղամարդը բենզին էր լցրել խոհանոցի դռան մոտ եւ այրել այն, կարծում է հետաքննությունը:

«Համոզվելով, որ  հրդեհը բռնկվել էր՝ տան տերը վազել էր բնակարանից դուրս՝ փակելով մուտքի դուռը: Հյուրերը հայտնվել էին փակուղու մեջ, տղամարդը տեղում մահացել էր, իսկ 36-ամյա կնոջը հաջողվել էր դուրս գալ բնակարանից, սակայն ստացված այրվածքների հետեւանքով նա հիվանդանոցում մահացել էր դեպքից 20 օր անց»,-ասվում է հայտարարության մեջ:

Զոհված կինը մահից առաջ հասցրել էր ցուցմունք տալ հետաքննությանը: Նա հայտնել էր, որ իր սիրեցյալի հետ մեկ օրով սենյակ էր վարձել հանցագործի տանը: