Ուրբաթ ԱՄՆ-ի Աշխատանքի նախարար Ալեքսանդր Աքոստան միլիարդատեր Ջեֆի Էփշթեյնին վերաբերող սկանդալի ֆոնին հայտարարել է, որ մտադիր է հրաժարական տալ առաջիկա շաբաթվա ընթացքում: Աքոստան այդ հայտարարությամբ ելույթ է ունեցել Վաշինգտոնում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, որը հեռարձակվել է CNN հեռուստաալիքի միջոցով: Աքոստան արձանագրել է, որ ԶԼՄ-ները մեծ ուշադրություն են դարձնում այդ սկանդալին:

«Ես համարում եմ, որ ԱՄՆ-ի Աշխատանքի նախարարությունը պետք է կենտրոնացնի ուշադրությունը ոչ թե Էփշթեյնի ուղղությամբ, այլ տնտեսության մեջ չափազանց բարենպաստ իրավիճակի վրա»,-ասել է նա: Նախարարը նշել է, որ ավելի վաղ տեղեկացրել էր Թրամփին հրաժարական տալու իր որոշման մասին:

ԱՄՆ-ի նախագահը նշել է, որ չի պնդել, որ նախարարը հրաժարական տա: Ամերիկայի առաջնորդի խոսքով՝ Աքոստան շատ լավ է կատարել իր պարտականությունները, հաղորդում է ՏԱՍՍ-ը: