Գլխավոր շտաբն անօրինական հրամաններ չի արձակում, եթե սխալ որոշում է եղել, դատարանի որոշմամբ կուղղենք։ Այս մասին այսօր՝ հուլիսի 12-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը՝ խոսելով Գլխավոր շտաբին պետին դատի տված պաշտպանության նախարարության աշխատակցի մասին։

Ապրիլյան պատերազմի՝ պայմանավորված լինելու մասին հարցին ի պատասխան նա կարծիք հայտնեց, որ այդ հարցերի պատասխանները տալու համար էլ ստեղծված է ապրիլյան պատերազմի հարցերով քննիչ հանձնաժողովը։

Հարցին՝ դավադիր պատերազմի մասին կասկածներ չունի՞, նա պատասխանեց. «Ես չունեմ նման տեղեկություններ»։

Արտակ Դավթյանը նաեւ հրաժարվեց պատասխանել հարցին՝ «Մարտի 1-ի» գործով հարցաքննության հրավիրվել է. «Ես տեղյակ չեմ ոչինչից։ Հարցն ուղղեք համապատասխան մարմիններին»։