Ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում, հայտնում է Shamshyan.com-ը:

Երևան-Գյումրի ճեպընթացի մեքենավարը գնացքով Գյումրի քաղաքի Երևանյան խճուղում վրաերթի է ենթարկել հետիոտնի:

Վերջինս՝ Գյումրի քաղաքի բնակիչ, 68-ամյա Սուսաննա Խաչատրյանը, տեղում մահացել է:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մեքենավարի ինքնությունը: