Երեկ՝ հուլիսի 11-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում, հայտնում է Shamshyan.com-ը:

Ժամը 06:00-ի սահմաններում Իջևան քաղաքի բնակիչ, 23-ամյա Անդրանիկ Ա.-ն Mercedes մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 126-րդ կ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել Երևանյան թիվ 222 հասցեում գործող «Իջևանատուն» ռեստորանային համալիրի ցանկապատին:

Վթարի հետևանքով վարորդ Անդրանիկ Ա.-ն և ուղևոր, համաքաղաքացի 33-ամյա Վահե Թ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Իջևան բժշկական կենտրոն:

Ոստիկանության կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: