Թուրքիայի Իզմիր քաղաքի բնակիչ Շան Բինգյոլը դատական հայց է ներկայացրել  «Հայոց ցեղասպանությունը եւ իսլամը» գրքի հեղինակի եւ հրատարակչության խմբագրի դեմ։

Թուրքական Sabah–ի փոխանցմամբ՝  Շան Բինգյոլն իր հայցում պնդել է, թե գրքում  Թուրքիան եւ Թուրքիայի ազգային արժեքները միջազգային ասպարեզում  նվաստացնող պնդումներ կան։ Նա հայցում պնդել է, որ պետք է իրավական գործընթաց սկսվի հեղինակ Դենիս Դղայսբուշի եւ հրատարակչության խմբագրի դեմ։