Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 13-ին, ժամը 06:40-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Կիեւյան կամրջի վրա կա երիտասարդ աղջիկ, ով գտնվում է հոգեբանական ծանր վիճակում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը եւ Հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:

Պարզվել է, որ կամրջի վրա է գտնվում Հ.Ա.-ն (ծնված 1983 թ.), ում հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը ցուցաբերել է համապատասխան աջակցություն։

Ոստիկանության աշխատակիցները քաղաքացուն տեղափոխել են Մաշտոցի բաժին: