Սաուդյան Արաբիայում Աբդալլահ թագավորի անվան Տեխնոլոգիական համալսարանի հետազոտողները չափազանց օգտակար սարք են ստեղծել: Այն կարող է միաժամանակ ինչպես էլեկտրաէներգիա արտադրել, այնպես էլ ջուրը մաքրել, հայտնում է Planet Today-ը:

Արաբ գիտնականները հայտնում են, որ իրենց մշակումը կօգնի աշխարհում միլիոնավոր մարդկանց: Չէ՞ որ հիմա հնարավոր կլինի բավարար քանակությամբ էլեկտրաէներգիա արտադրել եւ միեւնույն տեխնոլոգիական պրոցեսի ժամանակ մաքրել ջուրը: Դրա համար կպահանջվի միայն արեւային վահանակ, ինչպես նաեւ ծովի ջուրը զտող եւ մաքրող սարք:

Մշակման հիմքում դրված է այն միտքը, որ շատ երկրներում ահռելի քանակությամբ ջուր է ծախսվում էլեկտրականության արտադրության համար: Սակայն այս պրոցեսի ժամանակ օգտագործված ջուրը մշակված է համարվում: Ուստի արաբ գիտնականները նախագծել են եռաստիճան զտող սարք, որն ամրացրել են էներգիա արդյունահանող վահանակին:

Այս կառուցվածքը հնարավորութուն է տվել գեներացնել ջրի գոլորշին, որը թաղանթով անցնելով, մնում է մյուս կողմում: Այսինքն՝ ըստ էության, էներգիա արտադրելիս տեղի է ունենում ծովի ջրի վերափոխում խմելու ջրի: Գիտնականները վստահ են, որ 1 քառակուսի մետր մակերեսով իրենց սարքը կարող է մեկ ժամում վերամշակել 1,6 լիտր ջուր: Հիմա մնում է միայն սպասել, թե տեխնոլոգիան երբ կունենա զանգվածային արտադրություն: