ԱՄՆ Օհայո նահանգի բնակչի սպանության գործի լսումներն իրական քաոսի են վերածվել, երբ զոհի որդիները դատարանի դահլիճում հարձակվել են սպանության մեջ մեղադրվողի վրա, հաղորդում է Fox News-ը:

62-ամյա Դեյլ Ուիլյամսին մեղադրել են 2017 թվականին իր նախկին սիրուհու՝ Էլիզաբեթ Ստյուարտի սպանության մեջ: Ստյուարտի որդիները՝ չնայած ոստիկանների ներկայությանը, հարձակվել են մեղադրյալի վրա: Դեպքի տեսագրությունը հայտնվել է համացանցում: Ոստիկանները միջամտել են:

Հարձակման համար նրանց 30 օրվա  ազատազրկման են դատապարտել, իսկ գործի լսումների օրը տեղափոխվել է: