Դանիայում՝ Յուտլանդիա կղզում, բացվել է ծառի վրա կառուցված առաջին հյուրանոցը, գրում է MIGnews-ը:

Այդ տեղանքի սեփականատիրոջ մոտ նման գաղափար է ծագել հոր հետ զրույցից հետո: Հայրը բողոքել է, որ այլեւս չի կարողանում գումար վաստակել փայտե արտադրանքի վաճառքից:

Իսկ այժմ ստարտապը լայն շրջանառություն է ստանում: Հյուրանոցի միակ համարն ամրագրել է ավելի քան 70 մարդ: Համարը բավականին հարմարավետ է, այն ունի էլեկտրականություն, ջուր, սանհանգույց: Եվս մեկ դետալ՝ համարում ամբողջ կահույքը դիզայներական է:

Անտառում տվյալ հրաշքի ստեղծողները կսիվել են գաղտնիքով: Նրանք պատմել են, որ այդ մեկ համարի համար ծախսել են 1,5 մլն դանիական կրոն, որը համարժեք է 200 հազար եվրոյին: