Հուլիսի 12-ին, ժամը 19.20-ին, ոստիկանությունում ՍՊԸ-ներից մեկի անվտանգության աշխատակցից հաղորդում է ստացվել, որ հերթական ստուգայցի ժամանակ, վարչական-տնտեսական մասնաշենքի հանդերձարանում նկատել են նշված ՍՊԸ-ի 4 աշխատակիցների կոշիկները, որոնցից 2-ի մեջ առկա է եղել ոսկու խտանյութի նմանվող թրջված զանգված:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նշված զանգվածը փաթեթավորվել եւ ուղարկվել է փորձաքննության:

Կասկածյալները բերման են ենթարկվել ոստիկանության Արարատի բաժին:

Հանգամանքները եւ վնասի չափը պարզվում են: Նախապատրաստվում են նյութեր: