Ոստիկանության Կոտայքի բաժնում ստացված տեղեկություններն իրացնելիս հուլիսի 12-ին, ժամը 12.10-ին, Աբովյանի այգիներից մեկից գողություն կատարելու կասկածանքով բաժին է բերման ենթարկվել Երեւանի 42-ամյա մի բնակիչ:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա հայտարարել է, որ նշված այգի մուտք է գործել գողություն կատարելու նպատակով: Վերջինիս անձնական խուզարկության ժամանակ տաբատի գրպանից հայտնաբերվել է սպիտակ գույնի պարկ, որն, ըստ կասկածյալի հայտարարության՝ պետք է օգտագործվեր գողացված իրերի, մասնավորապես գունավոր մետաղների տեղափոխման համար:

Նախապատրաստվում են նյութեր: