ԱՄՆ Ֆիլադելֆիա նահանգի ոստիկանությունը հայտնել է ավտոմեքենա եւ 3 երեխայի առեւանգած անձի ինքնադատաստանի դեպքի մասին, հաղորդում է CNN-ը:

Նշվում է, որը դեպքը տեղի է ունեցել երեկ երեկոյան, երբ 54-ամյա Էրիկ Հուդը գողացել է ավտոմեքենան, որում 3 երեխա է գտնվել: Նրանց ծնողներն այդ պահին խանութում են եղել:

Ծնողները հետեւել են առեւանգողին, ապա խցանման ժամանակ նրան դուրս բերել ավտոմեքենայից: Դա տեսնելով՝ ամբոխը հարձակվել է առեւանգողի վրա եւ դաժան ծեծի ենթարկել:

Հանցագործին տեղափոխել են հիվանդանոց, որտեղ էլ նա մահացել է

Ոստիկանությունը հրապարակել է ծեծի պահը ֆիքսող տեսանյութը, սակայն այս պահին ձերբակալվածներ չկան: