Բուսաբանական այգում այսօր՝ հուլիսի 13-ին բռնկված հրդեհը մարվել է:

ԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ այսօր ժամը 10:18-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևանի բուսաբանական այգում հրդեհ է բռնկվել:

Հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից հինգ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:11-ին, մարվել՝ 14:33-ին:

Այրվել է մոտ 15 հա բուսածածկույթ: