«Ապոլլոն-11» տիեզերանավի առաքելության հետ կապ ունեցող մի քանի իր վաճառքի կհանվեն Sotheby’s աճուրդի տանը, հաղորդում է Fox News-ը:

Նշվում է, որ վաճառքի կհանվի 11 արտեֆակտ, որոնց սեփականատերը նավի անձնակազմի օդաչուներից մեկն է՝ Բազզ Օլդրինը:

Լոտերի թվում են նաեւ թռիչքի ծրագիրն ու թռիչքի տվյալները:

Մեկնարկային գինը տատանվում է 30 000 դոլարից մինչեւ 50 000 դոլար:

Աճուրդը տեղի կունենա հուլիսի 20-ին՝ Լուսնի վրա «Ապոլլոն-11» տիեզերանավի վայրէջքի 50-րդ տարելիցի կապակցությամբ: