Առողջության մայրուղու վրա չի կայացել Վլադիմիր Զելենսկու վազքը, որը նախատեսված էր այսօր, հաղորդում է «Դումսկայա» պարբերականը:

«Մեր տվյալներով՝ Զելենսկին գտնվում է Օդեսայում եւ առավոտյան պատրաստվում էր վազել ծովի երկայնքով «Ժողովրդի ծառա» կուսակցության թեկնածուի հետ»,-նշում է գործակալությունը:

Դարթ Վեյդերի հետ հնարավոր հանդիպումը, որը նույնպես որոշել էր սպորտով զբաղվել Առողջության մայրուղում, խախտել էր նախագահի ծրագրերը:

Գալակտիկայի պահապանի խոսքով՝ նա երեկոյան հրավեր էր ուղարկել Վլադիմիր Ալեքսանդրովիչին եւ ակնկալում էր համատեղ վազք:

Վերդերին ուղեկցում էր Չուբական Դարթմոբիլով: Շուրջ մեկ ժամ տեւած սպասումն ապարդյուն էր. նախագահն այդպես էլ չէր եկել:

Վեյդերը գաղտնիք էր ասել «Դումսկայա» պարբերականին, որ ցանկանում էր առաջարկել իր թեկնածությունը երկրի Պաշտպանության նախարարի պաշտոնում, ինչպես նաեւ հաղորդել էր, որ կարող է շքերթ անցկացնել Անկախության օրվա առթիվ ոչ թե 300 մլն գրիվնայով, այլ ընդամենը 10 հազարով:

«Ես ցանկանում եմ առաջարկել նախագահին իմ թեկնածությունը Պաշտպանության նախարարի պաշտոնում: Ես գիտեմ, որ լավագույնս կներառվեմ իր թիմում: Ես մեծ փորձ ունեմ որպես ղեկավար եւ գիտեմ՝ ինչ պետք է անել այդ պաշտոնում: Նախ, ես շքերթ կանցկացնեմ Անկախության օրվա առթիվ ընդամենը 10 հազար գրիվնայով՝ հաշվի առնելով բոլոր «ատկատները»,-ամփոփել է Դարթը եւ մի փոքր նախավարժանքից ու լողափում գտնվող զարմացած հանգստացողների հետ շփվելուց հետո հեռացել: