Ճապոնական «Խայաբուսա-2» զոնդը կսկսի հավաքել աստերոիդի մակերեսի վրայից նմուշներ, որոնց շնորհիվ ճապոնացի մասնագետները կկարողանան ուսումնասիրել Արեգակնային համակարգը, հաղորդում է MIGnews-ը:

Իսկ եթե այն հետ վերադառնա, ապա դա կլինի պատմության մեջ առաջին դեպքը, երբ Երկրի վրա C դասի աստերոիդի նմուշներն կհասցվեն:

Հետազոտողների խոսքով՝ աստերոիդների  ներսում արժեքավոր տեղեկատվություն կա միլիարդավոր տարիներ առաջ Արեգակնային համակարգի ձեւավորման մասին: