«Բարրի» փոթորիկը հարվածել է ԱՄՆ Լուիզիանա նահանգի ափերին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

ԱՄՆ մետեորոլոգիական ծառայությունը նշում է, որ փոթորիկը հասել է Լուիզիանայի ափերի մոտ եւ կյանքի համար վտանգ է սպառնում, սպասվում են ջրհեղեղներ, ինչպես նաեւ գետերի վարարում:

Այն բանից հետո, երբ «Բարրի» փոթորիկը հասել է Լուիզիանա, դրա մակարդակը կրկին հասել է արեւադարձային մրրիկի մակարդակի:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Լուիզիանայում արտակարգ դրություն էր հայտարարել: