Գերմանական Welt պարբերականի լրագրողները հայտարարել են, որ Թուրքիայի կողմից ռուսական Ս-400 համակարգերի ձեռքբերումը կհանգեցնի նրան, որ Անկարան կլքի արեւմտյան դաշնակիցների շարքերը, հաղորդում է Life-ը:
Փորձագետները հիշեցնում են, որ գործարքը կայացել է՝ չնայած ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության անդամ երկրների կոշտ քննադատության: Ընդ որում՝ Անկարան չի խախտել գործարքը, քանի որ դիտարկում է Ռուսաստանին որպես դաշնակից Մերձավոր Արեւելքում:
Բացի այդ, Ս-400 համակարգերի ձեռքբերումը կարող էր նշանակել, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ցանկանում էր պաշտպանվել ԱՄՆ-ից:
Հիշեցնենք, որ հուլիսի 12-ին Անկարան հայտարարել էր Ս-400 համակարգերը Թուրքիա մատակարարելու մեկնարկի մասին: Կրեմլում ընդգծել էին, որ մատակարարումն ընթանում է ավելի վաղ ստորագրված պայմանագրերի բոլոր դրույթների համաձայն: Ի պատասխան՝ ԱՄՆ-ը կարող է կիրառել պատժամիջոցներ Անկարայի դեմ: Ակնկալվում է, որ այդ մասին ԱՄՆ-ը կարող է հայտարարել արդեն հաջորդ շաբաթ: