ԱԻՆ «911» ծառայությանն այսօր՝ հուլիսի 14-ին, ժամը 00:20-ին տեղեկություն է հաղորդվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Վերին Արտաշատ գյուղի սկզբնամասում գտնվող գազալցակայանում: Այս մասին NEWS.am-ին տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Վերին Արտաշատ գյուղի Արարատյան փողոցում գտնվող ավտոգազալիցքավորման ճնշակայանի կոմպրեսորային տեղամասում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:42-ին, մարվել` 01:40-ին:

Ամբողջությամբ այրվել է կոմպրեսորային տեղամասը (մոտ 120 քմ):

Հրդեհի հետևանքով տուժածներ չկան: