Լոնդոնում՝ հյուրանոցի հարեւանությամբ, ավտոմեքենան մխրճվել է բազմության մեջ, հաղորդում է Daily Star-ը:

Նշվում է, որ շաբաթ՝ 23:15-ի շրջանում, Լոնդոնի ոստիկանությունը մեկնել է Բաթերսի համայնք ծեծկռտուքի մասին ահազանգի հետքերով:

Դեպքի վայր ժամանելով՝ սպաները հայտնաբերել են յոթ վիրավորների: Նշվում է , որ կոտրվել է նրանցից մեկի ոտքը: Վերջինիս բուժօգնություն են տրամադրել դեպքի վայր ժամանած բժիշկները:

Վթարից կարճ ժամանակ անց կանխամտածված սպանության կասկածանքով ձերբակալվել է երեք մարդ: Եւս չորս մարդ բերման է ենթարկվել խուլիգանության կասկածանքով: