ԱԻՆ «911» ծառայությանը այսօր՝ հուլիսի 14-ին, ժամը 03:12-ին տեղեկություն է հաղորդվել, որ Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 17-րդ կմ-ին՝ Գեղարքունիքի մարզի Ծովինար համայնքի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա։ Այս մասին NEWS.am-ին տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03։31-ին, մարվել՝ 03։50-ին։

Ամբողջությամբ այրվել է «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ.Հ., ծնված  2001 թ.)։

Ավտոմեքենայի վարորդը և ուղևորները՝ Դ.Հ.-ն (ծնված 2003 թ.) և Հ.Ս.-ն (ծնված 2002 թ.), տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիտալացվել են Մարտունու ԲԿ։ Բժիշկները Դ.Հ.-ի և Հ.Ս.-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Գ.Հ.-ինը՝ միջին ծանրության: