ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում հուլիսի 13-14-ն ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ: Այս մասին NEWS.am-ին տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։

Մասնավորապես՝ օձեր են նկատվել Երևան քաղաքում:

Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 1 շահմար, 1 սահնօձ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: