Լոնդոնի հարավում կատարվել է 26-ամյա հղի կնոջ՝ Քելի Մերի Ֆորվելի եւ Ռայլի անունով նրա որդու դաժան սպանությունը, հաղորդում է PА-ը:

Զոհի որդուն անհապաղ տեղափոխել են հիվանդանոց, սակայն երեխան մահացել է:

Նշվում է, որ սպանությունը տեղի է ունեցել օրը ցերեկով երիտասարդ կնոջ ննջասենյակում, երբ տունը լի էր հյուրերով:

Հանցագործությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է 25-ամյա Արոն Մաքենզին:

Պարբերականի հաղորդմամբ՝ սպանությունից հետո ոստիկանությունը բերման է ենթարկել 29 եւ 37 տարեկան եւս երկու տղամարդու, սակայն ավելի ուշ ազատ արձակել գրավի դիմաց: