ԱԻՆ «911» ծառայությանն այսօր՝ հուլիսի 14-ին, ժամը 13:56-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքից դեպի Վրաստանի սահման տանող ավտոճանապարհի 20-րդ կիլոմետրին տեղի է ունեցել քարաթափում, կան տուժածներ, վնասվել են ավտոմեքենաներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին NEWS.am-ին տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ կա երկու զոհ (Կ.Գ., ծնված 1984 թ. ու Լ.Մ., ծնված 2007 թ.) և մեկ տուժած (Վ.Մ., ծնված 1984 թ.):

Վ.Մ.-ն հոսպիտալացվել է Ալավերդու ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր: Վ.Մ.-ն այնուհետև տեափոխվել է Երևան:

Հրապարակված տեսանյութի կադրերից երեւում է, որ մի քանի մեքենա, հատկապես «Գազելը», խիստ վնասվել են։