ԱԻՆ «911» ծառայությանն այսօր՝ հուլիսի 14-ին, ժամը 14:59-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Քեթի գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին NEWS.am-ին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Ըստ նախնական տվյալների՝ կա 5 տուժած:

Պարզվել է, որ Գյումրի-Աշոցք ավտոճանապարհի 3-րդ կմ-ին «Mercedes» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել, ինչի հետևանքով տուժածներ՝ Հ.Ս.-ն (ծնված 1999 թ.), Վ.Բ.-ն (ծնված 1999 թ.), Հ.Հ.-ն (ծնված 2000 թ.) և Ս.Ղ.-ն (ծնված 1998 թ.), տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Գյումրու ԲԿ, իսկ Ա.Կ.-ն (ծնված 2007 թ.) մոր և մանկան ավստրիական հիվանդանոց, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: