Լոռու մարզի մի քանի համայնքներում այսօր` հուլիսի 14-ին, ուժեղ կարկուտ է տեղացել: Ախթալա խոշորացված համայնքի ղեկավար Արկադի Թամազյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ մարզում տեղացած կարկուտը ավելի շատ վնասներ է հասցրել Այրում եւ Ճոճկան համայնքներում:

Խոշորացված համայնքի ղեկավարը նշեց, որ տարբեր համայնքներում տարբեր տեւողությամբ է կարկուտը եկել, հիմնականում վնասվել են ցորենի եւ գարու ցանքատարածությունները, խաղողի դեղձի, արքայախնձորի այգիները:

«Բանջարաբոստանային կուլտուրաները հիմնականում վնասվել են 520 տոկոսից ավելի, նույնը հացահատիկի ցանքատարածությունները, քանի որ այսօր աշխատանքային չէ, վաղը համյանքային հանձնաժողով կկազմվի, եւ վնասների չափոերը կներկայացնենք մարզպետարան»,- ասաց նա:

Նշենք, որ 2 շաբաթ առաջ էլ ուժեղ կարկուտ էր տեղացել Կոտայքի մարզում` մեծ վնասներ պատճառեկով գյուղացիներին: