Չինական Huawei տեխնոհսկան պատրաստվում է կրճատել ԱՄՆ-ի մասնաճյուղերում հարյուրավոր աշխատատեղեր ԱՄՆ-ի կառավարության սահմանած պատժամիջոցների եւ ԱՄՆ-ի ու Չինաստանի միջեւ շարունակվող առեւտրային վեճի ֆոնին, հաղորդում է The Wall Street Journal-ը:

Ակնկալվում է, որ առաջիկա կրճատումները կվերաբերեն Futurewei Technologies ընկերության աշխատակիցներին, որոնք չինական տեխնոհսկայի Տեխասում ու Կալիֆոռնիոյում գտնվող հետազոտությունների եւ ծրագրավորման ոլորտի լաբորատորիաների մասնագետներն են:

Նշվում է, որ Futurewei Technologies-ի մի շարք աշխատակիցներն արդեն ծանուցվել են կրճատվելու մասին, իսկ մոտ ապագայում կծանուցվեն նաեւ ԱՄՆ-ում ավելի մեծ թվով աշխատակիցներ: