Իլինոյս նահանգի Դիքսոն քաղաքից 49-ամյա Ջենիֆեր Յեգերը ձերբակալվել է իր երկու անչափահաս դստրերին Audi Q5 ավտոմեքենայի տանիքին ամրացված փչովի լողավազանում տեղափոխելու համար, գրում է Մոտոր-ը:

Թվում էր՝ ինչը կարող է լինել ավելի դյուրին, քան չփովի լողավազանի տեղափոխումը: Դրանից պետք է պարզապես բաց թողնել օդն ու տեղավորել այն բեռնախցում, ինչն ամենաբարդ խդնիրը չէ: Սակայն Իլինոյսի բնակչուհին որոշել էր այլ կերպ վարվել: Երեւի Ջենիֆեր Հեգերն ալարել էր հավաքել այն, այդ իսկ պատճառով ընկերուհու մոտ ուղեւորվելու համար նա պարզապես ամրացրել էր փչովի լողավազանն իր Audi Q5 ավտոմեքենայի տանիքին, իսկ որպեսզի քամին չտաներ, նստեցրել էր դրա մեջ իր երկու երեխաներին:

Այնուհետեւ ամերիկուհին նստել էր ղեկին եւ գնացել հյուր, սակայն այդ տեսարանից վրդովված վարորդներն անմիջապես զանգահարել էին ոստիկանություն եւ պատմել ավտոմեքենայի տանիքին փչովի լողավազանում երկու երեխաներ տեղափոխելու մասին: Բարեբախտաբար, Ջենիֆերի երեխաները չէին տուժել. սպաները կանգնեցրել էին քրոսովերն ու ձերբակալել կնոջը: Նրան ներկայացվել է մեղադրանքների երկար ցանկ, այդ թվում՝ սեփական 8 եւ 16 տարեկան երեխաների կյանքին եւ առողջությանը վնաս հասցնելու սպառնալիքը: