Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ շուրջ 100 թուրք մասնագետներ մեկնել են Ռուսաստան ռուսական ԶՀՀ Ս-400-ի հետ աշխատելու հնարավորություններն ուսումնասիրելու համար, հաղորդում է ՄԿ-ը:

Թուրքիայի առաջնորդի խոսքով՝ հետագայում վերապատրաստման համար կարող են ուղարկել լրացուցիչ մասնագետներ:

«Թիվը կարող է ավելանալ տասն անգամ»,-ասել է Էրդողանը տեղական ԶԼՄ-ների հետ զրույցում: