«Արմենիա» ԲԿ-ում այսօր` հուլիսի 15-ին, դանակահարված 32-ամյա տղամարդ է մահացել: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից:

«Հուլիսի 15-ին Արմենիա ԲԿ-ից հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել կրծքավանդակի կտրած-ծակած վերք ապտորոշմամբ մոտ 32 տարեկան մի տղամարդ: Մեկնել է օպերատիվ խումբ, պարզվել է անձի ինքնությունը: Նա ի վիօճակի չի եղել հաղորդում տալու եւ լուսադեմին` 5:15 գիտակցության չգալով մահացել է»,- հայտնեցին ոստիկանությունից:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, նշանակվել է  դատաբժշկական փորձաքննություն,  կատարվում է նախաքննություն: