Մեքսիկական Գվադալահարայի փողոցները ծածկվել են 1-1,5 մետրանոց կարկտի շերտով, տեղեկացնում է RG-ն։

Փոքրիկների համար իսկական ուրախություն էր, չտեսնված բան ու ձրի ատրակցիոն, իսկ վարորդների համար, որոնք ծանոթ չեն «ձմեռային ռետինե անվադողեր» բառակապակցությանը, շոկ էր ու տագնապ, խցանումներ եւ բախման վտանգ։

Փողոցների մաքրման համար անգամ բանակն ու քաղաքի գվարդիան են ներգրավել։ Ցրտահարվելու կամ մասշտաբային ՃՏՊ-ների մասին տվյալներ, որքան էլ տարօրինակ է, չկան։