Լոուքոսթերները հիմնականում դիտարկում են եվրոպական ուղղությամբ չվերթները, որպես հիմնական շուկա. օրինակ «RyanAir»-ը ունի 86 օդանավակայան հիմնականում Եվրոպայում: Այս մասին, այսօր՝ հուլիսի 15-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանը:

«Փաստ է նաեւ, որ մենք մեծ հնարավորություններ ունենք տարանցիկ չվերթներ սպասարկելու: Օրինակ, երբ ես գնացի Հնդկաստան եւ բանակցեցի տեղի ընկերությունների հետ, ընկերություններից մեկը մեզ ասաց, որ եթե իրեն հնարավորություն տանք, որ ինքը դեպի Բիրմինգհեմ, Լոնդոն եւ Մանչեսթեր թռիչքներ իրականացնի Հայաստանից, իրենք պատրաստ են մտնել մեր շուկա»,-ասաց նա՝ հավելելով, որ առաջարկը դեռ չեն ուղարկել, սպասում են:

«Հայաստանը հարմար է, որովհետեւ փոքր օդանավով կարող են թռչել Հայաստան ու նույն փոքր օդանավով շարունակել դեպի Եվրոպա: Այդ առումով մեր տարածքը շատ հարմար է»,-ընդգծեց նա: