Հուլիսի 12-ին, ժամը 20.00-ին, ոստիկանության Կումայրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 14.00-ից ժամը 18.00-ն ընկած ժամանակահատվածում հարմարեցված բանալիով բացել են Մանուշյան փողոցի տներից մեկի մուտքի դուռը եւ գողացել մանրադրամ հավաքելու տարան, որի մեջ եղել է մոտ 100.000 դրամ:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ Կումայրիի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ, նույն օրը, ժամը 23.30-ին, Գյումրու Վարդանանց հրապարակից բաժին է բերման ենթարկվել 20-ամյա մի երիտասարդ, որը տվել է խոստովանական բացատրություն, որ լոգարանի բաց պատուհանից մտել եւ գողացել է պահարանում դրված մանրադրամ հավաքելու տարան՝ մանրադրամներով։ Գումարը ծախսել էր բուքմեյքերական խաղասրահներում:

Երիտասարդը ներկայացվել է Շիրակի մարզային քննչական վարչություն: