Ոստիկանության Տավուշի մարզային վարչության եւ Իջեւանի բաժնի ծառայողները, բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի եւ Իջեւանի անտառտնտեսության աշխատակիցների հետ շրջագայության ժամանակ, հուլիսի 13-ին, ժամը 10.50-ին, Իջեւանի անտառտնտեսության «Դանաղրան» կոչվող տեղամասից հայտնաբերել եւ ստուգման նպատակով բաժնի հատուկ պահպանվող տարածք են տեղափոխել 36-ամյա մի տղամարդու վարած «ԶԻԼ-130» բեռնատարը՝ բարձված մոտ 10 խմ փայտանյութով:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախապատրաստվում են նյութեր: