Հուլիսի 13-ին, ժամը 12.00-ին, մի քաղաքացի բանավոր հաղորդում է տվել ոստիկանության Արտաշատի բաժնում, որ հուլիսի 12-ի ժամը 18.00-ից հուլիսի 13-ի ժամը 09.00-ն ընկած ժամանակահատվածում, տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են Արտաշատ քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցում գտնվող պահեստի տանիքի մետաղյա թիթեղը եւ գողացել 26 արկղ թունաքիմիկատ՝ պատճառելով 1.082.000 դրամի վնաս:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ Արտաշատի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ տեղեկություններ են ստացվել, որ գողությունը կատարել են Արտաշատի 16 եւ 26-ամյա բնակիչներ։

Բացատրական աշխատանքների շնորհիվ, նույն օրը երկուսն էլ բաժին են ներկայացել եւ տվել խոստովանական բացատրություն։

Գողոնը հայտնաբերվել է:

Նախապատրաստվում են նյութեր: