Արդշինբանկը շարունակելով մասնաճյուղային ցանցի զարգացման ու կատարելագործման միջոցառումների ծրագիրը, եւս մեկ քայլ մոտեցել է իր հաճախորդին՝ ընդլայնելով շաբաթ օրերին աշխատող մասնաճյուղերի ցանկը: Այսուհետ բանկը կընդունի իր հաճախորդներին նաեւ շաբաթ օրերին՝ «Շենգավիթ», «Մասիս», «Իջեւան», «Լոռի», «Արթիկ», «Մարտունի», «Աբովյան», «Եղեգնաձոր» եւ «Կապան» մասնաճյուղերում:

Ստորեւ ներկայացված է Արդշինբանկի շաբաթ/կիրակի օրերին աշխատող մասնաճյուղերի ամբողջական ցանկը.

Արդշինբանկը շարունակաբար բարելավում է սպասարկման պայմանները, վերանորոգում եւ վերազինում մասնաճյուղային ցանցը: Հունիս ամսին վերանորոգված գրասենյակներում սկսեցին իրենց աշխատանքը Երեւան քաղաքի «Կենտրոն», «Աղասյան», «Կոմիտաս» մասնաճյուղերը եւ Եղվարդ քաղաքի «Նաիրի» մասնաճյուղը:

Նշենք, որ վերանորոգված բոլոր մասնաճյուղերում առկա է 24/7 շուրջօրյա սպասարկման գոտի, ինչը հնարավորություն է տալիս հաճախորդներին շաբաթվա բոլոր օրերին եւ ցանկացած ժամի կատարել բանկային գործարքներ:

Արդշինբանկի մասնաճյուղային ցանցը խոշորագույններից է ՀՀ բանկային համակարգում. այսօր բանկն ունի 63 գործող մասնաճյուղ, որոնցից 18-ը Երեւանում, 45-ը ՀՀ մարզերում:

Նշենք, որ Արդշինբանկը Հայաստանի միակ մասնավոր ընկերությունն է, որը միջազգային կապիտալի շուկաներում թողարկել է եվրոպարտատոմսեր: Բանկն ունի միջազգային հեղինակավոր վարկանիշային գործակալություններից ստացված վարկանիշ՝ հավասար Հայաստանի Հանրապետության վարկանիշային մակարդակին: «Financial Times» կազմակերպության «The Banker» ամսագրի կողմից ճանաչվել է Հայաստանի 2018 թվականի «Տարվա լավագույն բանկ»: