Հուլիսի 13-ին, ժամը 14.00-ին, ոստիկանության Չարբախի բաժանմունքի ծառայողներն օպերատիվ տվյալներն իրացնելիս, գողություն կատարելու կասկածանքով, Պոպովի փողոցից բերման են ենթարկել 30-ամյա մի տղամարդու, որը տվել է խոստովանական բացատրություն, որ հունիսին ուրիշի հողամասի ծառերից քաղել է հինգ արկղ ծիրան եւ փորձել է գողանալ։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ բայց հանցագործությունն ավարտին չի հասցրել եւ ոչինչ չգողանալով՝ հեռացել է:

Չարբախի ոստիկանների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է տուժողի ինքնությունը, որը ներկայացել է բաժանմունք եւ հաղորդում տվել:

Նախապատրաստվում են նյութեր: