Մերձմոսկովյան ոստիկանները Լյուբերցիի ռեստորաններից մեկում կալանել են 32 մարդու քրեական հեղինակությունների հավաքի ժամանակ, «Ինտերֆաքս»-ին տեղեկացրել է ՌԴ ՆԳՆ մերձմոսկովյան գերատեսչության մամուլի ծառայության պետ Տատյանա Պետրովան։

Բոլոր կալանվածների համար կազմվել են վարչական արձանագրություններ մանր խուլիգանության եւ ոստիկանությանը չհնազանդվելու մասին (ՌԴ Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի հոդված 20.1, մաս 2)։ Գործողությանը մասնակցել են Ռուսաստանի ՆԳՆ Գլխավոր վարչության Մոսկվայի մարզի քրեական հետախուզության վարչության եւ Ռուսաստանի միջմունիցիպալ «Լյուբերեցկոյե» վարչության աշխատակիցները։

Մինչ այդ քրեական հեղինակությունների կալանման մասին «Ինտերֆաքսին» տեղեկացրել էր աղբյուրը։ Նրա տվյալներով՝ կալանվել են մի քանի մարդիկ, ներառյալ Ասլան Ուսոյանի (Դեդ Հասան) թոռը։ Ասլան Ուսոյանը սպանվել է 2013 թվականի հունվարին։ ՌՔԿ-ում հաստատել են «օրենքով գող» Օլեգ Շիշկանովի կալանման մասին տեղեկությունը, որը հայտնի է «Շիշկան» մականունով։

Շիշկանովը կասկածվում է 2012-ին Ռամենսկի շրջանի օրենսդիր ժողովի պատգամավոր Տատյանա Սիդորովայի եւ նրա հարազատների առեւանգման եւ սպանության մեջ։