Երեւանի Սեբաստիա փողոցում 50-մյա կինը իրեն ցած է նետել շենքի երկրորդ հարկի պատոււհանից: Այս մասին NEWS.am-ին հայտնում են ոստիկանությունից:

«Հուլիսի 14-ին ժամը 13:27 հաղորդում է ստացվել, որ Սեբաստիա փողոցի շենքերից մեկի բակում կին կա ընկած, ում գլխի շրջանում վնասվածքներ կան, արյունահոսում է: Պարզվել է, որ ժամը 13:00-ի սահմաններում  նշված շենքի բնակիչ  1969 թվականին ծնված մի կին ինքնասպանություն կատարելու նպատակով իրեն ցած է նետել շենքի 2-րդ հարկի պատուհանից: Նա վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» ԲԿ»,- հայտնեցին ոստիկանությունից:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: