ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նշել է Չինաստանում տնտեսական աճի դանդաղեցումը՝ առեւտրային բանակցությունների վերսկսման ֆոնին՝ հայտնելով, որ ամերիկյան մաքսատուրքերը «լուրջ ազդեցություն» են ունենում: Նա նաեւ զգուշացրել է, որ կարող են «ավելի մեծ» տնտեսական հետեւանքներ լինել, հաղորդում է Reuters-ը:

«Ահա թե ինչու է Չինաստանը ցանկանում գործարք կնքել ԱՄՆ-ի հետ եւ ցավում է, որ խախտել է սկզբնական պայմանավորվածությունը»,- Twitter-ում գրել է Թրամփը:

Չինաստանի տնտեսական աճը դանդաղել է 6,2%-ով՝ հասնելով վերջին 27 տարվա ընթացքում նվազագույնին եւ երկրի ներսում պահանջարկի թուլացման ու ԱՄՆ կողմից ճնշման ֆոնին: