Սաուդյան Արաբիան խնդիրների դեպքում «օգնության ձեռք կմեկնի» Լիբանանին: Այս մասին հայտարարել է Լիբանանի նախկին վարչապետ Նաջիբ Միկատին Սաուդյան Արաբիայի թագավորի հետ հանդիպումից հետո, հաղորդում է Reuters-ը:

Պատվիրակության անդամ Ֆուադ Սինյորի խոսքով՝ բանակցությունները կարեւոր են Լիբանանի տնտեսության աջակցման, կայունության եւ միասնության համար:

Սաուդյան Արաբիայի թագավորը նշել է «Լիբանանը պահպանելու անհրաժեշտության» մասին, եւ հայտնել, որ շուտով Էր Ռիյադը քայլեր կձեռնարկի Լիբանանին աջակցելու համար:

Հունվարին Սաուդյան Արաբիայի ֆինանսների նախարարը հայտարարել էր, որ թագավորությունը կաջակցի Լիբանանին՝ կայունությունն ապահովելու համար: Կատարը հայտարարել էր, որ ի պաշտպանություն լիբանանյան տնտեսության՝ կգնի 500 մլն դոլար արժողությամբ պարտատոմսերը, որոնք թողարկվել են Բեյրութի կողմից: