Նիդերլանդերն ուսումնասիրում են Հորմուզի նեղուցում ռազմական աջակցության տրամադրման մասին ԱՄՆ խնդրանքը, հաղորդում է AP-ը:

Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Ստեֆ Բլոկը հայտարարել է, որ կառավարությունը մինչեւ սեպտեմբերի կեսերը որոշում կընդունի: Նա նաեւ ասել է, որ դա կախված է ռազմատեխնիկայից, որն անհրաժեշտ կլինի, եւ անվտանգության ընդհանուր սպառնալիքներից: