Հանրապետության նախագահի նստավայրում, նախագահ Արմեն Սարգսյանի եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ, այսօր՝ հուլիսի 15-ին, տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության արդարադարտության նախարար Ռուստամ Բադասյանի երդման արարողությունը: Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ նախագահի լրատվական ծառայությունից։

Նախարարը երդվել է բարեխղճորեն կատարել ժողովրդի առջեւ ունեցած պարտավորությունները, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը եւ օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության եւ շահերի պահպանմանը, հավատարիմ մնալ Կառավարության անդամի բարձր կոչմանը։

Նախագահ Արմեն Սարգսյանը եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել են Ռուստամ Բադասյանին եւ մաղթել արդյունավետ աշխատանք: