Մալայզիական Phuture Foods ընկերությունը արհեստական խոզի միս է մշակում տարբեր բաղադրիչներից, ներառյալ՝ ցորեն եւ լոբազգիներ, ինչպես նաեւ շիիտակե սունկ:

Նոր մթերքը պետք է առաջին հերթին գրավի սպառողներին, որոնք հետաքրքրված են շրջակա միջավայրի պահպանմամբ ու կենդանիների նկատմամբ վերաբերմունքով, գրում է HighTech+-ը:

Մոտ ապագայում ընկերությունը հույս ունի էապես նվազեցնել մթերքի գինը, ինչպես նաեւ մշակել արհեստական հավի կամ գառան մսի անալոգային տեսակներ: