Ֆլորիդայի բնակիչը շանը փրկել է ալիգատորից: Ինչպես հայտնում է AP-ը, 75-ամյա Բադդի Աքերմանը ոտքով հարվածել է ալիգատորին՝ նկատելով, որ վերջինը հարձակվել է իր շան վրա:

2 մ երկարությամբ ալիգատորը դուրս է եկել իր տան մոտակայքում գտնվող լճակից:

Տղամարդը ալիգատորին հարվածել է այնքան ժամանակ, քանի դեռ գիշատիչը բաց չի թողել շանը: Շունը չի տուժել:

Ավելի ուշ ալիգատորին բռնել են Ֆլորիդայի վայրի բնության ներկայացուցիչները: