Ֆիլիպինների նախագահը օրենք է ստորագրել, որը նախատեսում է մի քանի ակտերից բաղկացած պատիժ սեռական ոտնձգության համար, հաղորդում է AP-ը:

Օրինագծի հեղինակը նոր օրենքը զանգվածային հաղթանակ է անվանել աճող սեքսիստական գործողությունների դեմ:

Օրենքը ներառում է՝ սուլոց, կառչող նայվածք, հայհոյանք, կնատյաց գործողություններ, սեքսիստական վիրավորանքներ եւ սեռական կատակներ հասարակական վայրերում կամ համացանցում:

Պատիժները ներառում են տուգանքներ եւ ազատազրկում՝ կախված հանցանքի ծանրությունից: