Audi ընկերությունը նոր մոդիֆիկացիա է պատրաստում, տեղեկացնում է «Կոմերսանտը»՝ հղում կատարելով Autocar-ին։

Պարբերականի տվյալներով՝ նորույթը կստեղծվի MQB պլատֆորմի հիման վրա, ինչը թույլ կտա օգտագործել ոչ միայն բենզին եւ դիզել, այլեւ հիբրիդային ուժային ագրեգատներ։

Մեքենան նաեւ կլինի ավելի թեթեւ ու կունենա նոր տեխնոլոգիաներ՝ ակտիվ անվտանգության համակարգերից մինչեւ անվարորդ կառավարում թվային լուծումներով հարմարավետության եւ մուլտիմեդիայի մասով։

Audi A3-ի մոդիֆիկացիայի մեջ են մտնելու 5 դռնանի հեչբեքն ու սեդանը, մարզական RS-ը, ինչպես նաեւ E-Tron հիբրիդայինը եւ Allroad ամենագնացը։ Ցածր պահանջարկի պատճառով մեքենան կզրկվի 3 դռնանի տարբերակից եւ կաբրիոլետից, իսկ 4 դռնանի կուպեի ստեղծումը Audi A3-ի հիման վրա հետաձգել է։