Ամերիկյան ընկերությունները կարող են չինական Huawei տեխնոհսկայի վաճառքի վերսկսման թույլտվություն ստանալ 2 շաբաթ անց:

Այս մասին ասել է ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան՝ նշելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոստումների արագ իրականացումը, հաղորդում է Reuters-ը:

Մայիսին Huawei-ն ներառվել էր ԱՄՆ առեւտրի նախարարության սեւ ցուցակում: Սակայն հունիսի վերջին Չինաստանի ղեկավար Սի Ցզինպինի հետ հանդիպման ժամանակ Թրամփը խոստացավ, որ ամերիկյան ընկերությունները կկարողանան վաճառել Huawei-ի արտադրանքը: