Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն դժգոհ է Իրանի վերջին գործողությունների կապակցությամբ ԵՄ արձագանքից, հաղորդում է Reuters-ը:

«Դա ինձ հիշեցնում է 1930-ական թթ. եվրոպական խաղաղարարության մասին: Կարծես Եվրոպայում կան մարդիկ, ովքեր չեն արթնանա, քանի դեռ իրանական միջուկային հրթիռը վայրէջք չի կատարել եվրոպական հողի վրա: Սակայն այդ ժամանակ արդեն ուշ կլինի»,- ասել է Նեթայահուն:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Իրանի միջուկային գործարքի մասնակիցները չեն կարծում, թե Թեհրանի խախտումները համաձայնագրի էական չպահպանում է, եւ մտադիր չեն վեճի կարգավորման մեխանիզմ թողարկել: Նշենք, որ այդ մեխանիզմը ենթադրում է, որ միջուկային համաձայնությունների խախտումները պետք է վերացվեն դրա ակտիվացումից 65 օրվա ընթացքում: Դրանից հետո խնդիրը պետք է քննարկվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից՝ պատժամիջոցների հնարավոր վերսկսման համար: Ավելի վաղ Իրանում հայտարարել էին, որ գերազանցել են ուրանի հարստացման մակարդակը, որը թույլատրված էր համաձայնագրով: ՄԱԳԱՏԷ-ն հաստատել էր այդ փաստը: Թեհրանում պնդում են, որ կվերադառնան համաձայնագրի պահպանմանը, եթե մյուս կողմերն իրականացնեն իրենց պարտավորություոնները: